Ֆիլիպինցի նախկին վարձու մարդասպանը պատմել է նախագահից ստացած պատվերների մասին
Международные новостиՖիլիպինցի նախկին վարձու մարդասպանը խոստովանել է, որ երկրի գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հրամայել էր առանց դատարանի սպանել հանցագործներին եւ իր ընդդիմադիրներին, հայտնում է BBC–ն։
Սենատում լսումների ժամանակ Էդգար Մատոաբատոն պատմել է, որ Դուտերտեն անձամբ իրեն եւ այլ վարձու մարդասպանների հրահանգել է նման հանցագործություններ կատարել։ Նրա խոսքով՝ նման արտադատական դատաստանների հետեւանքով մոտ 1000 մարդ է սպանվել։ Ինքը՝ Դուտերտեն, ավելի վաղ հերքել էր հանցագործություններին իր մասնակցությունը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հունիսի 30-ին ստանձնել է իր պաշտոնը։ Նա իր նախընտրական ծրագրի շրջանակներում խոստացել էր ամեն գնով արմատախիլ անել երկրում թմրավաճառությունը։
Նրա նախագահության 2 ամիսների ընթացքում արտադատական դատաստանով սպանվել է ավելի քան 2000 ենթադրյալ թմրամոլ եւ թմրավաճառ։