Կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել Բրազիլիայի նախկին նախագահ Լուլային
Международные новостиԴատախազները Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային եւ նրա կնոջը կոռուպցիայի մեղադրանքներ ենառաջադրել Petrobras պետական նավթընկերությունում մեքենայությունների սկանդալային գործով, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բրազիլական օրենքների համաձայն, մոտ օրերս դատարանը պետք Է վճիռ կայացնի պաշտոնական մեղադրանքների առաջադրման մասին:
Քննիչները կասկածում են, որ ամուսինները չեն հայտարարագրել շքեղ փենթհաուսը Գուարուժա առողջարանային քաղաքում եւ ապօրինի 747,8 հազար դոլար են ստացել OAS շինարարական ընկերությունից:
Լուլան ինքն իր դեմ հարուցված գործը համարում Է քաղաքականապես պատճառաբանված եւ հայտարարում Է, որ երբեք այդ անշարժ գույքի սեփականատեր չի եղել:
Փենթհաուսը կառուցել Է այն շինարարական ընկերությունը, որը Petrobras-ի հետ ներքաշված Է կոռուպցիոն սկանդալի մեջ: