Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը թուրք գործընկերոջ հետ կքննարկի Սիրիայի խնդրի կարգավորումը
Международные новостиՌուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Սիրիայում իրավիճակի կարգավորումը քննարկելու համար։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է riafan.ru–ն։
«Սեպտեմբերի 15–ին ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանքային այցով կժամանի Թուրքիայի Հանրապետություն»,– ասել է նա եւ հավելել, որ Անկարայում պլանավորված է հանդիպում Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում քննարկվելու է Սիրիայի ճգնաժամի կարգավորումը։