Ֆիլիպիններ. վարձու մարդասպանը խոստովանել Է, որ կապեր Է ունեցել նախագահի հետ
Международные новостиՖիլիպինցի նախկին վարձու մարդասպանը հայտնել Է, որ երկրի գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաո քաղաքի քաղաքագլուխ եղած ժամանակ հրամայել Է առանց դատի սպանել հանցագործների եւ իր ընդդիմախոսներին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սենատի՝ արտադատ դատաստաններին նվիրված ունկնդրումների ընթացքում Էդգար Մատոբատոն պատմել Է, որ Դուտերտեն անձամբ Է հրահանգել իրեն եւ այլ վարձու մարդասպանների, թե ինչպես կատարեն նման հանցագործությունները:
Նրա խսքով՝ նման արտադատ դատաստանների հետեւանքով սպանվել Է շուրջ հազար մարդ: Դուտերտեն ինքն աելի վաղ ժխտել Է իր անչությունը հանցագործների սպանությունների հետ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պաշտոնն ստանձնել Է հունիսի 30-ին: Նրա նախընտրական ծրագիրը կառուցվել Է, այդ թվում, երկրում թմրավաճառության դեմ հաղթանակ տանելու խոստման վրա:
Նա ընդգծել Է, որ այդ նպատակին հասնելու համար պատրաստ Է օգտագործել մատչելի բոլոր միջոցները:
Նրա նախագահության երկու ամսում երկրում արտադատ դատաստանների ընթացքում արդեն ավելի քան երկու հազար ենթադրյալ թմրամոլներ եւ թմրավաճառներ են սպանվել: