Եվրոպայի քրդերը պահանջում են ազատ արձակել Օջալանին
Международные новостиՖրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող քրդերը սեպտեմբերի 15-ի առավոտյան բողոքի երթ են կազմակերպել ի պաշտպանություն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.orgլրատվականը:
Երթին մասնակցում են սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կառույցի փոխնախագահ Իդրիս Բալուքենը, Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող քրդական սփյուռքի ներկայացուցիչներ:
Երթի ավարտին ակցիայի մասնակից պատգամավորները եւ քրդական հասարակության որոշ ներկայացուցիչներ հանդես կգան Օջալանի եւ քրդական հասարակության իրավունքների պաշտպանությանը ուղղված հայտարարություններով:
Թուրքիայում քրդական ինքնավարության համար պայքարող PKK-ի առաջնորդ ԱբդուլլահՕջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայումեւ հանձնել թուրքական կողմին:
Աբդուլլահ Օջալանը տեսակցության իրավունքից զրկվել էր` 2011 թվականի հուլիսի 27-ից սկսածփաստաբանների, 2014 թվականի հոկտեմբերի 6-ից ` ընտանիքի անդամների, 2015 թվականի ապրիլի 5-ից` Իմրալի բանտի պատվիրակության հետ:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Օջալանին, որից 18 ամիս շարունակ առհասարակ լուր չկար, սեպտեմբերի 11-ին թույլատրեցին տեսակցել եղբոր եւ փաստաբանի հետ: