ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն Սիրիա չի մատակարարել արդեն մեկ ամիս
Международные новостиՄԱԿ-ը մարդասիրական օգնություն չի մատակարարել Սիրիա արդեն մեկ ամիս։ Այս մասին են վկայում մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Համաձայն վարչության տվյալների՝ տարեսկզբից Սիրիայում մարդասիրական օգնություն է ստացել 1 մլն 275 750 մարդ։ Այդ թիվը չի փոխվել օգոստոսի 18-ից։ Նրանցից 817 100-ն ապրում են դժվարհասանելի շրջաններում, 401 650-ը՝ պաշարված բնակավայրերում։
Չորեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել Ռուսաստանին՝ ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, իսկ ԱՄՆ-ին՝ զինված խմբերի վրա՝ հանուն հրադադարի շրջանում մարդասիրական օգնության մատակարարման գործում համագործակցության։