Չինաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել չորս մարդ
Международные новостиՉինաստանի հյուսիսում ավիաշոուի ժամանակ ոչ մեծ ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել չորս մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են չինական ԶԼՄ-ները:
Արտակարգ պատահարը ցերեկը տեղի Է ունեցել Հեբեյի նահանգի Շիցզյաչժուան քաղաքում: Չինաստանի պետական ռադիոյի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել ելույթի ավարտվելուց հետո: Թռիչքից երեք րոպե անց ինքնաթիռն ընկել Է թռիչքավայրԷջքային գոտուց ոչ հեռու գտնվող եգիպտացորենի դաշտում:
Օդանավում եղած չորս անձինք, այդ թվում եւ ինքնաթիռի օդաչուն, զոհվել են:
Գետնի վրա ոչ ոք չի տուժել: Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: