ԵՄ-ն կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների կիրառումը
Международные новостиԵվրամիության խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել երկարաձգել Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ կիրառվող պատժամիջոցների կիրառումը մինչեւ 2017 թվականի մարտ ամիսը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ տարածքում գտնվող ակտիվների սառեցում, արգելք 146 անձանց եւ 37 ընկերությունների մուտք ԵՄ տարածք:
Ցուցակում են Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին, Պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինան, Լեոնիդ Սլուցկին եւ այլք:
Դեռեւս 2014 թվականի մարտ ամսին ԵՄ-ն անհատական սահմանափակող միջոցներ էր ձեռնարկել` կապված Ուկրաինայի անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունների հետ: