Փարիզում աշխատանքի բարեփոխումների հակառակորդների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 6 մարդ է վիրավորվել
Международные новостиՓարիզում 6 մարդ, այդ թվում` 5 ոստիկան, տարբեր վնասվածքներ են ստացել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների հակառակորդների բողոքի ակցիայի ժամանակ. հայտնում է France Presse-ն` ոստիկանության նախնական տվյալներին հղումով:
Ոստիկանության հատուկ ջոկատայինների աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել, մյուսների վնասվածքները չեն նշվում: Այս պահին հայտնի է 12 ձերբակալվածի մասին. փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ակցիային մասնակցել է մոտ 40.000 մարդ: Ոստիկանության տվյալների համաձայն`ակցիային մասնակցել է 12.500-13.500 մարդ:
Կարգուկանոն պահպանելու համար իշխանությունները ներգրավել են 1.200 ոստիկան, սակայն դա չի կանգնեցրել անկարգություն հրահրողներին: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: