ՌԴ ՊՆ-ն օնլայն հեռարձակում է կազմակերպել` ներկայացնելով Հալեպի իրավիճակը
Международные новостиՌուս զինվորականները օնլայն հեռարձակում են կազմակերպել` ներկայացնելով Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը Սիրիայում հրադադարի ռեժիմի թափանցիկությունն ապահովելու համար:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հինգշաբթի հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում սեպտեմբերի 15-ից ուղիղ հեռարձակում կսկսվի:
Իրական ժամանակում ինտերնետային հեռարձակումը իրականացվում է երկու տեսախցիկներից, որոնք տեղակայված են Էլ-Հալիդիա և Թել-Ջոբեքժա շրջաններում:
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով` հետագայում Սիրիայում օնլայն-մոնիթորինգի կետերի քանակը կավելանա:
Հիշեցնենք, որ հրադադարի ռեժիմը Սիրիայում սահմանվել է սեպտեմբերի 12-ին, իսկ նախօրեին որոշում է կայացվել երկարաձգել այն ևս 48 ժամով: