Տեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել Բաթումի փողոցները
Международные новостиՎրաստանի սեւծովյան Բաթում քաղաքում (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) սեպտեմբերի 16-ի առավոտյան մոլեգնած տեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել քաղաքի կենտրոնական փողոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik-ին հայտնել Է քաղաքի մի բնակչուհի: Ջրով են լցվել բնակելի տների առաջին հարկերը, ինչպես նաեւ նկուղները:
Տեղի բնակիչներն սկսել են սոցիալական ցանցերում զետեղել դպրոցների աշակերտների եւ քաղաքի բնակիչների լուսանկարները, որոնք մինչեւ ծնկները կանգնած են ջրի մեջ: Այս պահին Բաթումում անձրեւը դադարել Է, սակայն ավտոտրանսպորտի երթեւեկությունը ջրածածկ փողոցների պատճառով սահմանափակված Է:
Տեղում մոբիլիզացված են համապատասխան ծառայությունները, կատարվում են պոմպով ջրահանման աշխատանքներ: