Ադրբեջանում աճել է ազատազրկման դատապարտվածների թիվը
Международные новостиԱդրբեջանում 2015 թվականին ազատազրկման է դատապարտվել 7830 մարդ: Նրանցից 4-ը ցմահ ազատազրկման պատիժ են ստացել:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն, հայտնում է ադրբեջանական FaktXeber կայքը` նշելով, որ ազատազրկման դատապարտվածների մեջ գերակշռում են 2 տարի ժամկետով պատիժ ստացածները (3510հոգի):
Կայքը հայտնել է, որ չնայած 2010 թվականի համեմատ` 2015 թվականին ցմահ ազատազրկման դատապարտվածների թվում նվազում է դիտվել, սակայն, անցյալ տարի ընդհանուր դատապարտվածների թվում 1421 մարդու աճ է գրանցվել:
Այսպես, 2010 թվականին Ադրբեջանում ազատազրկման է դատապարտվել 6409 հոգի: Նրանցից 15-ը ցմահ ազատազրկման են ենթարկվել, 2 տարի ժամկետով ազատազրկման ենթարկվածների թիվը կազմել է 2516 հոգի, իսկ 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկվածների թիվը` 381 հոգի: