Գերմանիայում 50 հազար ցուցարարներ բողոքում են ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ առեւտրային պայմանագրերի կնքման դեմ
Международные новостиՇուրջ 50 հազար գերմանացիներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ` մասնակցելու ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ ազատ առեւտրի պայմանագրերի կնքման դեմ անցկացվող բողոքի ակցիային:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Խոշոր ակցիաներ անցկացվում են Բեռլինում, Քյոլ նում, Լայպցիգում, Մյունխենում եւ այլ քաղաքներում:
Ի սկզբանե 26 հասարակական միավորումների կազմակերպիչները նախատեսել էին փողոց դուրս բերել 100 հազար քաղաքացիների, սակայն անձրեւների պատճառով շատերը մնացել են տանը:
Նախաձեռնողները զգուշանում են նրանից, որ այս համաձայնությունները կարող են վնասել Գերմանիայի էկոլոգիական եւ հասարակական ստանդարտներին եւ սահմանափակել եվրոպական երկրների տնտեսական ինքնուրույնությունը: