Հռոմի Պապն անակնկալ այցելել է ծննդատուն
Международные новостиՀռոմի Պապն անակնկալ այցելել է Հռոմի հոսպիտալ՝ տեսակցելու վաղաժամ ծնված երեխաներին: Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, Պապը գրկել է վաղաժամ ծնված 12 երեխայի և իր օրհնությունը տվել:
Հռոմի Պապը հիացել է՝ տեսնելով, թե ինչպես են նորածինները քնում, գալարվում կամ լաց լինում:
Վաղաժամ ծնված երեխաների օրորոցներում Հռոմի Պապը պապական մեդալ է թողել: Սան Ջիովանիի հոսպիտալում Պապը նաև զրուցել է նորածինների ծնողների հետ: