ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները
Международные новостиՌուսաստանի կենտրոնական հատվածում ընտրատեղամասեր են բացվել. այսօր երկրում ընտրվելու են Պետական դումայի նոր գումարման պատգամավորները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ամենից շուտ քվեարկությունը սկսվել է Կամչատկայի և Չուկոտկայի բնակիչների համար, այն կավարտվի Կալինինգրադի շրջանում՝ սեպտեմբերի 18-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին։
Քվեարկությունը կազմակերպվել է ՌԴ ավելի քան 95 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 145 երկրներում ռուսական դիվանագիտական առաքելություններում կազմակերպված 371 տեղամասում։