ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է առաջին տվյալները
Международные новостиՌուսաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքների առաջին տվյալները: Այս մասին գրում է Lenta-ն:
Նախնական հաշվարկների համաձայն՝ «Եդինայա Ռոսիա»-ն 44.15% ձայն է հավաքել, ՌԼԴԿ-ն՝ 18.39, ՌԴԿԿ-ն՝ 17.24% ձայն:
Չորրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ն է՝ 6.24%, հինգերորդ տեղում՝ «Ռուսաստանի կոմունիստները»՝ 2.91% ձայնով:
Արդյունքում, «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումայում 65 տեղ կունենա: «Ռուսաստանում ընտրությունները կայացան»,- հայտարարել է Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերի լիազոր Տատյանա Մոսկալկովան: