Պուտինը նույնպես հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի մասին
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է սեպտեմբերի 18-ին կայացած Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի մասին: Այս մասին գրում է Lenta-ն:
«Մենք գիտենք, որ մարդիկ են դժվար են ապրում, բազմաթիվ խնդիրներ կան, չլուծված հարցերը նույնպես շատ են: Եվ ամեն դեպքում արդյունքն այսպիսին է: Դե՝ հասկանալի է, որ էքզիթ-փոլի արդյունքների հետ որոշակի տարբերություններ կան, բայց, ընդհանուր առմամբ, Դմիտրի Մեդվեդեւն ասաց, որ վստահորեն կարելի է հայտարարել, որ կուսակցությունը լավ արդյունք է արձանագրել, հաղթել է»,- ասել է ՌԴ նախագահը: