Հռոմի պապը կաշառակերությունը համեմատել է թմրանյութի հետ
Международные новостиԿաշառակերությունը նման է թմրանյութերին, որոնցից մարդու մոտ կախվածություն է առաջանում:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ելույթի ժամանակ:
«Որոշ մարդկանց համար կաշառակերությունը թմրանյութ է դառնում: Նրանք կարծում են, որ կկարողանան կանգնել, եթե ցանկանան», - ասել է քահանայապետն իր ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ:
«Նրանք սկսում են քչից, մի նվեր այստեղ, կաշառքն այնտեղ, և այդ ճանապարհին կորցնում են իրենց ազատությունը», - հավելել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` նախազգուշացնելով, որ կաշառակերությունը «կախվածություն» է առաջացնում, որը աղքատություն և տառապանք է բերում: