Պեսկով. Սիրիայում զինադադարի շուրջ վիճակը հուսահատեցնող է
Международные новостиՍիրիայում զինադադարի շուրջ վիճակը հուսահատեցնող է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ կարգավորման շուրջ աշխատանքը շարունակվում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակը դեռեւս հուսահատեցնող է»,- ասել է նա՝ նշելով, որ փաստացի «զինադադարը պահպանող միակ կողմը Սիրիայի ԶՈւ-ն է»: Խոսելով զինադադարի ճակատագրի մասին՝ Պոսկովը խոստովանել է, որ այդ հարցին առայժմ չի կարող պատասխանել:
Բացի այդ, շարունակվում են այնպիսի «հրեշավոր իրադարձությունները», ինչպիսին էր, օրինակ, ԱՄՆ ուժերի հարվածը սիրիացի զինվորականների ուղղությամբ, որը Պենտագոնը սխալմունք է համարել: «Այդ ամենն, իհարկե, սպառնալիքի տակ է դնում կրակի դադարեցման ռեժիմը»,- ասել է Պեսկովը: «Այժմ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել»,- հավելել է նա:
«Այդուհանդերձ, աշխատանքը շարունակվում է. ՌԴ ԱԳ նախարարը իր գործընկերոջ հետ մշտական կապ է պահպանում: Սակայն առայժմ չեմ կարող հարցին (զինադադարի ճակատագրի մասին) միանշանակ պատասխանել»,- ասել է նա: