Ռուսաստանում վեճի ժամանակ կրակել են 3 ադրբեջանցու վրա
Международные новостиՌուսաստանի Գատչինա քաղաքի բարերից մեկում կրակ է բացվել ադրբեջանցիների վրա, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ բռնկված վեճի ժամանակ հաստատության հաճախորդներից մեկը կրակել է ադրբեջանցի երիտասարդների վրա: Երեք տուժածներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 20, 22 և 27 տարեկան:
Անհրաժեշտ բուժօգնությունից հետո նրանց տուն են բաց թողել:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: