Ֆրանսիային ավելի շատ ռեսուրսներ են պետք ահաբեկչության դեմ պայքարում. Օլանդ
Международные новостиՖրանսիական իշխանությունները կշարունակեն մշտական հիմունքով աշխատել ահաբեկչությունների կանխման ուղղությամբ, ինչի համար պահանջվում է գործի դնել հավելյալ միջոցներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությանը, որն անցակցվել է Փարիզում՝ Հաշմանդամնրի տանը, հայտնում է TASS գործակալությունը։
«Վախը մնում է, և այն վերաբերում է գրեթե բոլոր քաղաքացիներին, ովքեր ասում են իրենք իրենց, որ մի օր իրենք էլ կարող են տուժել։ Ահա թե ինչու մենք պետք է մշտական հիմքի վրա դնենք արդեն սկսած գործողություննները։ …Դա մշտական աշխատանք է, որը պահանջում է հավելյալ միջոցներ բացի նրանցից, որոնց մասին որոշում արդեն ընդունել եմ»,- ասել է նա։
Միջոցառումը նվիրված է եղել 230 ֆրանսիացիներին, ովքեր ահաբեկիչների ձեռքով Ֆրանսիայում և արտերկրում զոհվել են վերջին տարում։