Թրամպի որդին ներգաղթյալներին համեմատել է թունավորված կոնֆետի հետ
Международные новостиԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամի որդին` Դոնալդ Թրամպ կրտսերը, սիրիացի ներգաղթյալներին թունավորված Skittles կոնֆետի հետ է համեմատել: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:
«Եթե ես կոնֆետներով ափսե ունենայի և ասեի, որ դրանցից երեքը թունավոր են, դուք կուտեի՞ք դրանցից: Դա սիրիացի փախստականների հետ կապված մեր խնդիրն է»,- գրել է Դոնալդ Թրամպ կրտսերը: