Լոնդոնը կհասնի ԵՄ-ից դուրս գալու արդար պայմանների. Թերեզա Մեյ
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյլը վստահ է, որ Լոնդոնը ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցում կհասնի Բրյուսելից այնպիսի պայմանների, որոնք արդար կլինեն Միացյալ թագավորության համար։ Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը՝ այս մասին հայտնել է բրիտանացի վարչապետը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։
«27 երկրների բլոկը գործարք կկնքի մեզ հետ։ Մենք բանակցություններ կվարենք նրանց հետ, և մենք հավակնոտ կլինենք նրանում, ինչին ցանկանում ենք հասնել Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է Մեյը։
Վարչապետը նշել է, որ այդ գործարքը «արդար կլինի Մեծ Բրիտանիայի համար»։
«Բայց ես նաև կարծում եմ, որ Բրիտանիայի համար լավ համաձայնությունը կարող է նաև լավը լինել այլ անդամ երկրների համար, որովհետև ես հավատում եմ լավ առևտրային հարաբերություններին, և ցանկանում եմ, որ Բրրիտանիան լինի ազատ առևտրի գլոբալ առաջատար»,- ընդգծել է Մեյը։
Նրա խոսքերը պատասխան են դարձել վեջին օրերի մի շարք կտրուկ հայտարարություններին ու հրապարակումներին։ Մասնավորապես, ԵՄ-ում նախագահող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Բրիտանիայի համար Brexit-ի հարցով «շատ ցավոտ» բանակցություններ էր խոստացել: