Ֆրանսիայում 8 կասկածյալի են ձերբակալել Նիցցայի ահաբեկչության գործով
Международные новостиՖրանսիայի իշխանությունները 8 կասկածյալի են ձերբակալել Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ Նիցցայի լողափում իրականացված ահաբեկչության գործով, երբ բեռնատարի վարորդը մեքենայով ընթացել էր հավաքված ամբոխի ուղղությամբ, որի հետևանքով 86 մարդ մահացել էր:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը` մեջբերելով Փարիզի դատախազի հայտարարությունը, կասկածյալները, որոնց ձերբակալել են երկուշաբթի, ֆրանսիացիներ և թունիսցիներ են և կապ ունեն հուլիսի 14-ի հրավառության ժամանակ ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Լահուաեջ Բուհլելի հետ:
Նրանք բոլորը ձերբակալվել են Ֆրանսիայի Մերձծովյան Ալպեր հարավարևելյան շրջանում, որի կազմի մեջ մտնում է նաև Նիցցան:
Հիշեցնենք, որ այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի քարոզչությամբ ոգևորված էլ գործել է թունիսական ծագմամբ ֆրանսիացին: