Ֆինլանդիայում Ռուսաստանի քաղաքացուց վերցրել են երեք երեխաներին
Международные новостиՄոսկվան ուսումնասիրում է Ռուսաստանի քաղաքացի կնոջից երեք երեխաներին վերցնելու դեպքը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների հանձնակատար Կոնստանտին Դոլգովը:
«Պարզում ենք իրավիճակը»,-ասել է նա:
Ավելի վաղ ֆին իրավապաշտպաններից մեկը հայտարարել էր, որ Վիկտորյա Մեդվեդևայից վերցրել են երեք երեխաներին ու հանձնել ապաստարան՝ առանց դատական գործընթացի, քննության իրականացման ու օբյեկտիվ պատճառների: Նման որոշման հիմք է հանդիսացել այն, որ իբր մայրն ապատակել է երեխաներին:
Կինը և նրա երեք երեխաները՝ տասնամյա աղջիկը, հնգամյա տղան ու աղջիկը ՌԴ քաղաքացիներ են: Մեդվեդևան օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի իշխանություններին, դիվանագետներին, երեխայի իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովային: