Եգիպտոսի հեռուստանորությունների ծառայության ղեկավարը հեռացվել Է նախագահի անցյալ տարվա հարցազրույցը եթեր տալու համար
Международные новостиԵգիպտոսի պետական հեռուստաալիքի նորությունների ծառայության ղեկավարը պաշտոնաթող Է արվել այն բանից հետո, երբ սխալմամբ եթեր Է տրվել Եգիպտոսի նախագահ Աբդուլա Ֆաթահ աս Սիսիի՝ անցյալ տարվա հարցազրույցն այն հարցազրույցի փոխարեն, որ արվել Է այս շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Սեպտեմբերի 20-ին սխալ հարցազրույցը 10 րոպե ցուցադրել են եթերում, այնուհետեւ հեռարձակումը դադարեցվել Է: Հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն Է խնդրել սխալի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: