Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиՎրաստանի արևմուտքում չորեքշաբթի երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է Իլյայի անվան պետական համալսարանի սեյսմիկ դիտարկումների կենտրոնը, գրում է Грузия Online-ը:
Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել չորեքշաբթի ժամը 23:28-ին: 4,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովում՝ Վրաստանի ափամերձ գոտուց 44 կիլոմետր հեռավորությամբ:
Վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: