ԱՄՆ Շարլոթ քաղաքում պարեկային ժամ է սահմանվել
Международные новостиԱՄՆ Շարլոթ քաղաքում պարեկային ժամ է սահմանվել երրորդ գիշերն անընդմեջ շարունակվող անկարգությունների պատճառով, փոխանցում է BBC–ն։
Բողոքի ակցիաները սկսվել էին 2 օր առաջ՝ ոստիկանի կողմից սեւամորթ քաղաքացու սպանությունից հետո։
Ավելի վաղ քաղաքում արտակարգ դրություն էր սահմանվել, եւ քաղաք էր ուղարկել ազգային գվարդիան։
Հինգշաբթի գիշերը սկսված ցույցն ի սկզբանե խաղաղ էր, սակայն հետո բազմության մեջ կրակոցներ էին լսվել։ Ցուցարարներից մեկը վիրավորվել էր, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք, որ 43-ամյա սեւամորթ Քիթ Լամոնթ Սքոթը վիրավորվել էր սեւամորթ ոստիկանի կողմից եւ ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր։ Ոստիկանությունից հայտնել են, որ Սքոթի ձեռքում զենք է եղել, եւ նա վտանգ է ներկայացրել, սակայն հարազատները պնդում են, որ տղամարդը զինված չի եղել։