Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը մեկնաբանել են Շարլոթ քաղաքում անկարգությունները
Международные новостиԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը կոչ են արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ քաղաքներում փողոցային անկարգությունները, որոնք սկսվել էին ոստիկանության կողմից սեւամորթների սպանության պատճառով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփի խոսքով՝ ոստիկանության եւ աղքատ թաղամասերի բնակիչների միջեւ ամենօրյա բախումները մշտական խնդիր են։ «Մեր երկիրը վատ համբավ է ստանում աշխարհի առաջ, հատկապես եթե մենք ուզում ենք մեր վրա վերցնել համաշխարհային առաջնորդի դերը։ Ինչպե՞ս մենք կարող ենք մեր հետեւից տանել բոլորին, երբ ի վիճակի չենք վերահսկողության տակ պահել սեփական քաղաքները»,– ասել է Թրամփը։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, մեկնաբանելով ԱՄՆ քաղաքներում տեղի ունեցածը, Twitter–ում գրել է. «Քիթ Լեմոնթ Սքոթ, Թերենս Քրաթչեր։ Եվ այդպես շատերը։ Դրան պետք է վերջ դնել։ Շարլոթ քաղաքում տեղի ունեցածի նման միջադեպերի հետ չի կարելի հաշտվել»,– գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը։