Հռոմի պապը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը հավասարեցրել Է ահաբեկչությանը
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը համարել Է ահաբեկչության տարատեսակներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին գրում Է The Guardian-ը:
Դիմելով լրագրողների իտալական գիլդիայի ներկայացուցիչներին՝ պապն ընդգծել Է, որ ստի եւ չստուգված լուրերի վրա հիմնված ժուռնալիստիկան միանգամայն կարելի Է համարել ահաբեկչական ակտ եւ այն բանի օրինակ, թե ինչպես կարելի Է խոսքով սպանել մարդուն:
Քահանայապետը նաեւ նշել Է, որ նորություններ հրապարակող հրատարակությունների աշխատակիցները պետք Է ավելի զգույշ լինեն, քանի որ «նրանց ձայնը կարող Է լսել յուրաքանչյուր ոք, եւ դա շատ վտանգավոր զենք Է»: Ժուռնալիստիկան չպետք Է որպես զենք օգտագործվի մարդկանց եւ նույնիսկ ամբողջ ժողովուրդների ոչնչացնելու համար, եզրափակել Է նա: