Սաուդյան Արաբիան պատրաստ է կրճատել նավթարդյունահանման ծավալը Իրանի կողմից նույն քայլին գնալու դեպքում. աղբյուր
Международные новостиԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան առաջարկել է կրճատել իր նավթարդյունահանման ծավալը, եթե Իրանը համաձայնի այս տարի սառեցնել իր արդյունահանման մակարդակը:
Այդ մասին հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները, որոնք իրազեկ են Թեհրանի ու Էր-Ռիադի միջև անցկացված քննարկումներին. «Նրանք (սաուդցիները) պատրաստ են կրճատման, եթե միայն Իրանը համաձայնի սառեցմանը»:
Ներկա դրությամբ Իրանում նավթի արդյունահանման մակարդակը կազմում է 3.6 միլիոն բարել: Իրանը մտադիր է այդ ցուցանիշը հասցնել մինչև օրական 4 միլիոն բարելի և հետո նոր համաձայնություն տալ նավթարդյունահանման մակարդակի սառեցմանը:
Սեպտեմբերի 26-28-ը Ալժիրում անցկացվելու է Միջազգային էներգետիկ ֆորում, որի շրջանակներում քննարկվելու է նավթարդյունահանման սառեցման հարցը: