Վրաստանում Բաթումի թուրքական դպրոցի շինարարության շուրջ սկանդալը թափ է հավաքում
Международные новостиՎրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան վրդովմունք է հայտնել Բաթում քաղաքում առանց անհրաժեշտ թույլտվության թուրքական դպրոցի շինարարության կապակցությամբ, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։
Նոր դպրոցը 2 օր առաջ բացվել է Վրաստանի սեւծովյան ափամերձ տարածքում այդ երկրում ապրող թուրք երեխաների համար։ Դպրոցը ֆինանսավորում է Թուրքիայի կառավարությունը։ Դրա բացմանը ներկա են եղել Թուրքիայի կրթության նախարարության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ուսուցումը թուրքերեն է, իսկ ուսումնական ծրագիրը կազմում է Թուրքիայի կրթության նախարարությունը։
Նախարարն անթույլատրելի է համարում այն, որ դպրոցի բացմանը հրավիրված չեն եղել Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչները։