Ռուսական մարտական նոր ինքնաթիռը կարող է ոչնչացնել թշնամու թիրախները լազերի օգնությամբ
Международные новостиՌուսական նոր A-60 ինքնաթիռը կկարողանա ոչնչացնել թշնամու թիրախները գերճշգրիտ լազերի օգնությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է«Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Միխեևը:
«Ինքնաթիռն օժտված կլինի գերճշգրիտ նավիգացիոն համակարգով, որպեսզի ինքնաթիռի զենքի նեղ ճառագայթներն ընկնեն նշանակետի վրա, անձնակազմը պետք է ճշգրտորեն որոշի դրա դիրքը տարածության մեջ՚,-ասել է Միխեևը:
Միխեևի խոսքով` A-60-ն այնքան հզոր է լինելու, որ դրանից անհրաժեշտ է լինելու պաշտպանել հենց ինքնաթիռը: «Քանի որ ինքնաթիռն ունենալու է ուժային լազերներ, մենք պետք է պաշտպանենք օդանավը սեփական զենքի հնարավոր ազդեցությունից»,-բացատրել է նա:
Թռչող լազեր ստեղծելու փորձեր կատարվել են դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում: A-60 ինքնաթիռի առաջին օրինակը օդ է բարձրացել դեռեւս 1981 թվականին: