Էստոնիայում նախագահի ընտրության առաջին փուլն անցել է անարդյունք
Международные новостиԱյսօր ընտրիչների հանձնաժողովը չի կարողացել առաջին փուլով ընտրել Էստոնիայի նախագահ, քանի որ առաջադրված 5 թեկնածուներից ոչ մեկ չի կարողացել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայներ:
«РИА Новости»-ի փոխանցմամբ, թեկնածուի հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրիչների ձայների մեծ մասը՝ 50% և ավելի:
Երկրորդ փուլ, որը կանցկացվի ժամեր անց, դուրս են եկել թեկնածուներ փաստաբան Ալլար Յիկսը և իշխող Հեղափոխական կուսակցության նախագահ, Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալասը:
Նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուները հինգն են՝ Սիյմ Կալասը, Ալլար Յիկսը, ընդդիմադիր Ցենտրիստական կուսակցության պատգամավոր Մայլիս Ռեպսը, Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդը, Էստոնիայի Պահպանողական ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարտ Հելմեն:
Ընտրիչների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Յիկսը՝ 83 ձայն, Կալլասը՝ 81 ձայն, Ռեպսը՝ 79, Կալյուրանդը՝ 75 ձայն, Հելմեն՝ 16 ձայն: