ԱՄՆ-ում ռազմական F-35A ինքնաթիռ է կործանվել
Международные новостиԱՄՆ Մաունթըն-Հոումի ռազմաբազայում, որը օգտագործվում է ԱՄՆ ՌՕՈՒ կողմից, կործանվել է F-35A տիպի կործանիչ ինքնաթիռ, որը պատկանել է Արիզոնա նահանգի Լյուք բազային: Այս մասին հայտնում է Idaho Statesman-ը:
Ուսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռը բռնկվել է եւ սկսել բոցավառվել: Հաջողվել է կրակն արագորեն մարել: Հրդեհի պատճառները պարզվում են: Ինքնաթիռի օդաչուն եւ անձնակազմի յոթ անդամները տեղափոխվել են բազայի բուժմաս, ուր նրանք զննությանն են անցել եւ դուրս գրվել:
Նշվում է, որ ինքնաթիռը բերվել էր Այդհաու՝ ուսումնական թռիչքներ իրականացնելու համար: