Բրիտանիան կարող է Brexit-ի պատճառով զրկվել դասախոսների 15 տոկոսից
Международные новостиՄեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալուց հետո կարող է զրկվել համալսարաններում դասավանդողների 15 տոկոսից, հայտնում է The Guardian-ը:
Ինչպես պարբերականին ասել է Ակադեմիական փոխանակությունների գերմանական ծառայության նախագահ Մարգարեթ Վինտերմանտելը, որպեսզի դա տեղի չունենա կառավարությունը պետք է պահպանի Brexit-ից հետո եւս ԵՄ-ում ազատ տեղաշարժվելու ակադեմիկոսների իրավունքը:
Պարբերականը հայտնում է, որ Միացյալ Թագավորության համալսարաններում մոտ 32 հազար արտասահմանցի դասախոս է աշխատում, որը ընդհանուր թվի 17 տոկոսն է կազմում: Եվրոպացի որոշ գիտնականներ եւ դասախոսներ արդեն Բրիտանիան լքել են կամ հրաժարվել են աշխատել ապագայի հանդեպ անվստահության պատճառով:
Բացի այդ, Վինտերմանտելը նաեւ անհանգստություն է հայտնել Brexit-ից հետո բրիտանական համալսարաններում եվրոպացի ուսանողների վիճակի համար: Նրա խոսքով՝ Բրիտանիայի բացառումը բարձրագույն կրթության բնագավառում փոխանակության եւ համագործակցության Erasmus ծրագրերից աղետ կլինի:
Դեռեւս մինչ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքեվն բրիտանացի գիտնականները նախազգուշացնում էին Brexit-ի դեպքում ազատ տեղաշարժման հետ կապված վտանգների մասին: Նրանք ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «աղետ էին համարում բրիտանական գիտության եւ համալսարանների համար», քանի որ երկիրը լավագույն մասնագետներին եվրոպական երկրներից է ներգրավում: