Սաուդյան Արաբիայի թագավորը 20 տոկոսով կրճատել Է նախարարների աշխատավարձը
Международные новостиՍաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր Է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտ նել Է Սաուդյան Արաբիայի Նորությունների գործակալությունը:
Այդ հրամանագրերի համաձայն՝ նախարարների աշխատավարձերը կկրճատվեն 20 տոկոսով, իսկ պատգամավորների հավելավճարները՝ 15 տոկոսով: Ըստ որում տնտեսել կսկսեն նաեւ պետական պաշտոնյաների արտոնությունների հարցում՝ 15 տոկոսով նվազեցնելով բնակարանի, ավտոմոբիլների համար՝ նրանց տրամադրվող միջոցները:
Աշխատավարձերի եւ զանազան վճարումների կրճատում Է սպասում ինչպես սաուդացի հպատակներին, այնպես Էլ թագավորությունում աշխատող օտարերկրացիներին: Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ են նման քայլի դիմել պետծառայողների նկատմամբ, որոնք կազմում են աշխատող սաուդացիների երկու երրորդը, ինչը պայմանավորված Է նավթի ցածր գների հետեւանքով եկամուտների խիստ կրճատմամբ:
Սաուդյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թագավորության բյուջեի շուրջ 50 տոկոսը հատկացվում Է պետծառայողների աշխատավարձերի վճարմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: