Սաուդացի կանայք պահանջում են վերացնել տղամարդկանց կողմից խնամակալությունը
Международные новостиՍաուդյան Արաբիայում ավելի քան 14 000 կանայք հանրագիր են ստորագրել այն նորմայի վերացման պահանջով, որի համաձայն կանայք չեն կարող գործել առանց խնամակալ տղամարդու թույլտվության կամ ուղեկցության: Փաստաթուղթը հանձնվել Է կառավարության քննարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ գոյություն ունեցող ավանդույթի՝ կինը չի կարող ամուսնություն կնքել կամ լուծել, ստանալ կրթություն, ընդունվել աշխատանքի, մեկնել արտասահման որեւիցե տեղ առանց խնամակալ տղամարդու թույլտվության: Ամենից հաճախ դա ամուսինն Է, հայրը կամ եղբայրը:
Առանց խնամակալի թույլտվության կինը չի կարող վիրահատության գնալ կամ բնակարան վարձել:
Այդ պրակտիկայի վերացման արշավը թափ Է առնում Համացանցում:
Ակտիվիստուհի Ազիզա Ալ Յուսուֆը BBC-ին ասել Է, որ ինքը հպարտանում Է, թե ինչպես Է ընթանում արշավը եւ հուսով Է, որ դա ինչ-որ իրական արդյունքի կհանգեցնի: