Իսպանիայի թագավորին մեղադրել են արքայադստեր դեմ հայցի հետկանչման համար 2 մլն եվրո կաշառք տալու փորձի մեջ
Международные новостиԻսպանիայի Խուան Կառլոս Ա թագավորը, որը գահին Է եղել 1975-ից մինչեւ 2014 թվականը, «Անբիծ ձեռքեր» հասարակական կազմակերպությանը 2 միլիոն եվրո Է առաջարկել իր դստեր՝ արքայադուստր Քրիստինայի դեմ ֆինանսական մեքենայությունների գործով հայցի հետկանչման դիմաց: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտարարել Է այդ ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր քարտուղար Միգել Բեռնադը:
El Mundo թերթը տարածել Է Մադրիդի կենտրոնի սրճարաններից մեկում փաստաբան Վիրխինիա Լոպես Նեգրետեի հետ «Անբիծ ձերքերի» ղեկավարի զրույցի ձայնագրությունը: Զրույցը կայացել Է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ֆինանսական մեքենայությունների գործով դատավարության սկսվելուց մեկ ամիս առաջ: «Թագավորի առաջարկն Էր՝ կանխիկ 2 միլիոն եվրո, որպեսզի ոչ մի հետք չմնա, եւ առանձին մյուս ծախսերը՝ շուրջ 300 – 400 հազար դոլար»,- հաստատել Է Բեռնադը:
Կազմակերության գլխավոր քարտուղարի խոսքով՝ առաջարկությունն ստացվել Է Խուան Կառլոս Ա-ի շրջապատից: Այն բանից հետո, երբ փաստաբանը լսել Է «Անբիծ ձեռքերի» ղեկավարին, նա «կտրականապես հրաժարվել Է» փող վեցնելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: