ԻՊ-ի անօդաչուները հարվածներ են հասցրել Սիրիայում Թուրքիայի դիրքերի ուղղությամբ
Международные новости«Իսլամական պետություն» խմբավորման անօդաչուն գրոհել է թուրք զինծառայողների ուղղությամբ Սիրիայի հյուսիսում, ինչի հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Թուրքիայի Զինուժի գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը մասնավորեցնում է, որ ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում 57 արկ է արձակվել, արդյունքում 30 թիրախ է խոցվել:
Թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությունը տեղեկացրել է նաև սիրիական Աազազ և Էլ-Ռաի քաղաքների միջև գտնվող տարածքում ԻՊ-ի դեմ իրականացվող օդային գործողությունների մասին: Թուրքիայի և միջազգային կոալիցիայի ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող մի քանի կառույցներ ոչնչացվել է այնտեղ գտնվող ահաբեկիչների հետ միասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը օգոստոսի 24-ին Սիրիայի հյուիսում գտնվող Ջարաբլուս քաղաքում սկսել է «Եփրատի վահան» կոչվող ռազմական գործողություններն ընդդեմ իսլամիստների: