Բուքմեյքերները բարձրացրել են Հիլարի Քլինթոնի հաղթելու հնարավորության գործակիցը
Международные новостиԲուքմեյքերները ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև հեռուստաբանավեճերի առաջին փուլից հետո բարձրացրել են ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթելու հնարավորությունները:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, PredictIt ուսումնասիրության տվյալներով` Հիլարի Քլինթոնի հաղթանակի գործակիցը 61-ից բարձրացել են 69-ի, մինչդեռ Թրամփի գործակիցը 40-ից նվազել է 31-ի: Քլինթոնի հաղթանակի հավանականությունը բարձր է գնահատվել նաև Paddy Power իռլանդական բուքմեյքերական գրասենյակի կողմից:
Երկուշաբթի կայացել է թեկնածուների միջև նախքան նոյեմբերի 8-ին ընտրություններն անցկացվելիք հեռուստադեբատների 3 նախատեսված փուլերից մեկը:
Նշվում է, որ հեռուստադեբատների ռեյտինգները կարող են գերազանցել 36-ամյա ռեկորդը: CNN-ի տվյալներով` հեռուստադիտողների 62 տոկոսը Քլինթոնին է հաղթող անվանել, իսկ Թրամփի օգտին իր ձայնը տվել է հեռուստադիտողների 27 տոկոսը: