ՄԱԿ. Լրագրող Շերեմետի սպանությունը կստուգի Ուկրաինայի իշխանությունների պատրաստակամությունը
Международные новостиՈւկրաինայում մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որոնց դիմում են հակամարտության երկու կողմն էլ, կատարվում են անպատժելիության մթնոլորտում: Այս մասին ասել է ՄԱԿ Գերագույն հանձնակատարի տեղակալ Քեյթ Գիլմորը:
Նա հիշեցրել է Կիեւի կենտրոնում լրագրող Պավել Շերեմետի սպանության մասին եւ ընդգծել, որ այդ գործով հետաքննությունը կստուգի մամուլի ազատության դեմ ոտնձգությունները հետաքննելու Ուկրաինայի իշխանությունների կարողությունն ու պատրաստակամությունը:
«Լրագրող Պավել Շերեմետի սպանությունը կստուգի, թե Ուկրաինայի իշխանությունները որքանով են կարող եւ պատրաստ հետաքննել մամուլի ազատության դեմ ոտնձգությունների դեպքերը, ինչն անհրաժեշտ է ազատ հասարակության զարգացման համար»,- ասել է ՄԱԿ ներկայացուցիչը: