ԱՄՆ Կոնգրեսը 8 տարվա մեջ առաջին անգամ հաղթահարել է նախագահական վետոն, որը Բարաք Օբաման դրել էր այն օրինագծի վրա, որով սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին թույլատրվում է դատի տալ Սաուդյան Արաբիային, հայտնում է Reuters–ը:
Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել վետոյին Սենատում նույնատիպ քվեարկությունից մի քանի ժամ հետո: Այսպիսով «Արդարություն ահաբեկչության հովանավորների դեմ» օրինագիծը օրենքի ուժ կստանա: Գործակալությունը նշում է, որ այս քվեարկությունը հարված էր Օբամային ու Սաուդյան Արաբիային՝ արաբական աշխարհում ԱՄՆ վաղեմի դաշնակցին