«Ռուսաստանը պատժամիջոցների վերացման նպատակով չէ, որ նպաստում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը». Լավրով
Международные новостиՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վենեսուելայի արտգործնախարար Ռաֆայել Ռամիրեսի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը ակտիվորեն նպաստում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, ոչ թե պատժամիջոցների վերացման նպատակով, այլ ազգային շահերից ելնելով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Պատժամիջոցների վերացման համար չէ, որ որ մենք նպաստում ենք Մինսկի համաձայնությունների գործընթացի իրականացմանը. դա նրանց խնդիրն է, ով սահմանել է դրանք: Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որպեսզի Ուկրաինայի արևելքում իրավիճակը արագ կարգավորվի: Ուկրաինայում խաղաղության հաստատումը նախ և առաջ մեր ազգային շահերից է ելնում», - ասել է Լավրովը:
Նա ուշադրության հրավիրեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը գործում է Ուկրաինայում հաշտության և խաղաղության կարգավորման նպատակով:
Ավելի վաղ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինային աջակցություն է ցուցաբերում սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: