ՄԱԿ-ը զգուշացնում է ԻՊ-ից Մոսուլի ազատագրման դեպքում սպասվող խոշորագույն «աղետի» մասին
Международные новостиՄԱԿ-ի` Իրաքում փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդդոն հինգշաբթի հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրմանն ուղղված գործողությունները կարող են խոշոր աղետի պատճառ դառնալ:
«Ռազմական գործողությունը կարող է դառնալ բազում տարիների ընթացքում տեղի ունեցած խոշորագույն արհեստածին աղետներից մեկը», - The Associated Press-ի փոխանցմամբ` ընդգծել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:
Գեդդոյի կարծիքով` ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ընթացքում ավելի քան 1 մլն մարդ կարող է հարկադիր տեղահանման ենթարկվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 600 զինծառայող ուղարկել Իրաք` Մոսուլի ազատագրման գործողություններում իրաքյան բանակին աջակցություն ցուցաբերելու համար: