Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Ան Նուսրայի ճակատը» պահպանելու ցանկության մեջ
Международные новостиՍիրիաում ԱՄՆ-ի գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Վաշինգտոնը մտադիր չԷ ամբողջովին վերացնել «Ան Նուսրայի ճակատ» ծայրահեղական կազմակերպությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը BBC-ին տված բացառիկ հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ իր մոտ այն տպավորությունն Է ստեղծվել, որ Վաշինգտոնը ցանկանում Է «համենայն դեպս» պահպանել այդ խմբավորումը: Նախարարը պնդում Է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչ մի անգամ հարված չի հասցրել «Ան Նուսրայի ճակատի» դիրքերին:
Պատասխանելով Հալեպի ռմբակոծումների պատճառների, որոնք Ռուսաստանն իրականացնում Է սիրիական օդուժի հետ համատեղ, եւ դրանց առնվազն 400 զոհերի վերաբերյալ հարցին, Լավրովն ասել Է, որ Մոսկվան հնարավոր ամեն ինչ անում Է քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար:
Սակայն, ինչպես պնդում Է ռուս նախարարը, շատ դեպքերում խաղաղ բնակիչները գտնվել են «Ան Նուսրայի ճակատի» զինյալների դիրքերի մերձակայքում: Նրա կարծիքով, դա տեղի Է ունենում ահաբեկչական կազմակերպությունների եւ չափավոր ընդդիմության միջեւ հստակ սահմանազատման բացակայության պատճառով:
Նման սահմանազատման բացակայության համար Լավրովը մեղադրում Է նաեւ ԱՄՆ-ին: