Իսրայելը 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի Թուրքիային
Международные новостиԻսրայելը համաձայնել է Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում վճարել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ գումարը որպես փոխհատուցում կհատկացվի Գազայի հատվածի ափերին հակամարտության ժամանակ 2010-ին զոհված 9 մարդու հարազատներին:
Իսրայելացի նավաստիներն այն ժամանակ ուժով կանգնեցրել էին, այսպես կոչված, «Ազատության նավատորմը»: Բացի այդ նշվում է, որ Թել-Ավիվը թույլատրել է թուրքական հումանիտար կազմակերպությունների գործունեությունը Գազայի տարածքում: Համապատասխան համաձայնագիրը հավանության է արժանացրել նաև թուրքական խորհրդարանը:
2010-ի մայիսի 30-ի գիշերը իսրայելական պաշտպանության բանակի նավերը կանգնեցրել էին պաղեստինցիների համար հումանիտար օգնություն տեղափոխող 6 նավերը: Բոլոր նավերն հանձնվել էին առանց դիմադրության, բացառությամբ թուրքական Mavi Marmara նավի, որին իսրայելցիները պատասխանել են կրակով: Դիմակայության հետևանքով նավի 9 ուղևոր զոհվել էր, 30-ը` վիրավորվել: Տուժել էին նաև 10 իսրայելցի զինվորներ: