Հալեպի հիվանդանոցը «բարելային ռմբահարման» է ենթարկվել
Международные новостиՍիրիական Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում են ընդդիմադիր ուղերի վերահսկողության տակ, շարունակվում են ավիահարվածներ հասցվել, որոնց հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ վնասվել է տարածաշրջանի խոշորագույն հիվանդանոցը:
Ինչպես հայտնում է BBC-ն` հղում անելով Սիրիա-ամերիկյան բժշկական միությանը, հիվանդանոցը բարելային ռումբի հարվածի է ենթարկվել: Նույն հաստատությունը նմանօրինակ ռմբահարման էր ենթարկվել նաև չորեքշաբթի:
Հաղորդում է ստացվել նաև, որ սիրիական կառավարական ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի պատմական Հին քաղաք թաղամասի ուղղությամբ:
Նշենք, որ վերջին օրերին Հալեպում անդադար ռմբակոծություն է տեղի ունենում, որոնցից տուժել են նաև հայկական թաղամասերը, ինչի հետևանքով հայ բնակիչներից 5-ը զոհվել է, կան նաև մի քանի վիրավորներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:
Այսօր Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել երեկ զոհված հայորդիների հուղարկավորության արարողությունը: