Նյու Յորքն ավելի քան $6 մլն կհատկացնի ոստիկանների հագուստին ամրացվող տեսախցիկների համար
Международные новостиԻնչպես գրում է լրատվամիջոցը, հինգ տարվա ընթացքում քաղաքի իշխանությունները 6 միլիոն 425 հազար դոլար կտրամադրեն տեսախցիկների համար, որոնք օգտագործում են այսպես կոչված «ամպային պահեստ» նկարահանված նյութերի համար:
Տեսախցիկները հասանելի կլինեն 20 ոստիկանական բաժանմունքում 2017 թվականի սկզբին:
Դաշնային դատարանի ներկայացուցիչն ուսումնասիրելու է, թե ինչպես են այդ տեսախցիկներն ազդում ոստիկանների գործողությունների, ինչպես նաև ոստիկանների հասցեին բողոքների և դատական հայցերի թվի վրա: Ստացված արդյունքները համեմատվելու են 20 այլ ոստիկանական բաժանմունքների տվյալների հետ, որտեղ դեռ դրանք չեն օգտագործվելու:
Այս քայլն իրականացվում է անզեն աֆրոամերիկացիների վրա ոստիկանների կրակելու աղմկահարույց դեպքերի առթիվ և իրավապահների նկատմամբ հսկողությունն ավելացնելու կոչերի ֆոնին: