Բոլոր հրեաները կարող են հեռանալ Եվրոպայից. հրեա առաջնորդը նախազգուշացրել է ԵՄ-ին
Международные новостиԵվրամիության կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը կարող է այնքան ապակայունացնել իրավիճակը Եվրոպայում, որ կյանքն այնտեղ անվտանգ չի լինի հրեաների համար և հրեական համայնքների գոյությունը հարցականի տակ կդրվի:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս նման հայտարարություն է արել Եվրոպայի ռաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր ռաբբի Պինչաս Գոլդշմիդտը:
Վերջինիս խոսքով` հրեաները Եվրոպայում այժմ իրենց այնպես են զգում ասես գնացքի գծերին կանգնած լինեն, որոնցով երկու կողմից միմյանց ընդառաջ են շարժվում երկու գնացքներ:
«Գնացքներից մեկը արմատական իսլամն է և իսլամական ահաբեկչությունը: Մյուս գնացքը Հին Եվրոպայի հակասեմականությունն է: Այս երկու սպառնալիքները կասկածի տակ են դնում հրեաների գոյակցությունը Եվրոպայում», - ասել է Գոլդշմիդտը: